Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Լացիոն» դուրս եկավ եզրափակիչ

«Լացիոն» դուրս եկավ եզրափակիչ
30.01.2013 | 12:42

Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում արդյունավետ ոչ-ոքի (1:1) խաղալով «Յուվենթուսի» հետ` «Լացիոն» տնային խաղում լավ հնարավորություն էր պահպանում եզրափակիչ դուրս գալու համար, ինչն էլ սեփական հարկի տակ հրաշալիորեն օգտագործեց: Հանդիպման ելքը որոշվել է խաղավարտին, երբ, ի պատասխան հաշիվը հավասարեցնելու «Յուվեի» հույսի գոլի, մայրաքաղաքայիններն անմիջապես արձագանքել են դարպասի հաղթական գրավումով: Մայիսի 26-ին կայանալիք եզրափակչում «Լացիոյի» մրցակիցը լինելու է «Ինտեր»-«Ռոմա» դիմակայության հաղթողը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ